ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջիկա նիստի ընթացքում կընդունի պարարտանյութի գնի սուբսիդավորման ծրագիրը. մինչև 3000 դրամ՝ յուրաքանչյուր 50 կգ-ի համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 «Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ամբողջ աշխարհում պարարտանյութի գներն աճել են՝ այդ թվում Հայաստանում և  կառավարությունը կաջակցի մեր քաղաքացիներին, որպեսզի այդ գինը մինչև 3000 դրամով լինի ավելի նվազ, քան շուկայական գինն է»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ փոխհատուցվելու են ինչպես ազոտական, այնպես էլ ֆոսֆորական, կալիումական և դրանց համակցության արդյունքում առաջացած պարարտանյութերի գները։