ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2025/26թթ-ի 1-ին եռամսյակներում

ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Վերլուծությունը ներկայացրել է Modex  խորհրդատվական ընկերությունը։ 
2026թ-ի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 33 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 մլրդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերություններից զուտ եկամտի 39% նվազմամբ։
Ardshinbank-ին հաջորդում է Ameriabank-ը` 19 մլրդ դրամ զուտ շահույթով։
 Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 7-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։
 Modex ընկերության  տնօրեն Հայկազ Ֆանյանը ՖԲ իր էջում առևտրային բանկերի  շահույթի վերաբերյալ գրել է․  «Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի շահույթը 2.6% աճել է, այդուհանդերձ, մտահոգիչ է, որ առաջատար մի քանի բանկերի մոտ զուտ շահույթը նվազել է։ Ընդ որում՝ նվազման հիմնական գործոններից է փոխարժեքի տարբերություններից զուտ եկամտի անկումը՝ ավելի հասկանալի ասած արտարժույթի փոխանակումից եկամուտը (Ardshinbank, Evocabank, ID) , ինչը կարող է վկայել համակարգային զարգացումների մասին՝ կապված ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման հետ»։