Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է. Ավինյան

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է։

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսուհետ առաջինը ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,- նշել է նա։