Թանգարանների ու գրադարանների միջավայրերը մի փոքր արդիականացվեն ու դառնան 21-րդ դարին հարիր. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է երաժշտական դպրոցների համար նոր ռոյալներ ձեռք բերելու ծրագրին։

«Նոր ռոյալները մեր երաժշտական դպրոցների համար տասնամյակների խնդրի լուծում է, և իրապես մենք մեր երաժշտական դպրոցներում որակական փոփոխություններ ենք իրականացնում։ Ես շատ տպավորված էի սոլֆեջիոյի մեր դասարաններով, նրանց տեխնիկական հագեցվածությամբ։ Այդ ծրագիրը, կարծում եմ, բոլոր դպրոցներում պետք է տարածենք։ Ինստիտուցիոնալ փոփոխությունները պետք է հասնեն նաև թանգարաններ, գրադարաններ, և իրենց միջավայրերը մի փոքր արդիականացվեն ու դառնան 21-րդ դարին հարիր», — ասել է նա։