ԱԶԲ․ Հայաստանի պետական պարտքը 2026-ին կմոտենա ՀՆԱ-ի 51.5%-ին
Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) 2026 թվականի ավարտին կհասնի շուրջ 51.5%-ի։
Ասիական զարգացման բանկի այս կանխատեսումը ներկայացված է Asian Development Outlook April 2026 զեկույցում և հիմնված է այն սցենարի վրա, որ արտաքին անորոշության աճը չի հանգեցնի դրամի փոխարժեքի վրա լրացուցիչ ճնշումների։
Բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի մակարդակը կկայունանա մոտ 52% ՀՆԱ-ի սահմաններում։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան-ը հայտնել էր, որ 2025 թվականի արդյունքներով պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 47.3%՝ մնալով նպատակային 50%-ից ցածր մակարդակում։