ԱՄՀ․ ԿԲ-ն պետք է պատրաստ լինի խստացնելու քաղաքականությունը՝ գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար
Գնաճային ճնշումների աճի և արտաքին անորոշության պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը վերահսկելու համար։
Այս գնահատականը ներկայացրել է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Alexander Tieman-ը՝ Երևան կատարած առաքելության արդյունքներով։ Նրա խոսքով՝ ճկուն փոխարժեքի քաղաքականությունը շարունակում է մնալ հիմնական «ամորտիզատորը» արտաքին շոկերի դեմ, իսկ միջազգային պահուստների բավարար մակարդակը նպաստում է ֆինանսական կայունությանը։