Հայտարարություն ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների ներգրավման գործընթացի մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկում է ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների ներգրավման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աղբյուրի համաձայն՝ Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված է ՀՀ վարչապետի 2025թ. սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/hy/acts/212663/latest։
Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտը և կից փաստաթղթերն ուղարկել public_council@src.am էլ. փոստին՝ 2026թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ։ Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։
Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Գործունեություն» բաժնի «Համագործակցություն գործարար միջավայրի հետ» ենթաբաժնում։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։