ՀՀ–ում առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով. Գյուղատնտեսությունն անկում է գրանցել
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում աճել է 7.1 տոկոսով։
Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակում արցյունաբերությունն աճել է 13.4 տոկոսով։ Շինարարությունն աճել է 22 տոկոսով, առևտուրը՝ 2.1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 7.4 տոկոսով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝4.6 տոկոսով։
Իսկ ահա գյուղատնտեսությունն անկում է գրանցել 5.2 տոկոսով։
Հիշյալ ժամանակահատվածում արտահանումն աճել է 4.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 4.6 տոկոսով։
Արձանագրվել է 4.2 տոկոս գնաճ։
Հատկանշական է, որ թեեւ եռամսյակի տվյալներով արտաքին առևտրարջանառությունն աճ է գրանցել, սակայն միայն մարտի տվյալներով գրանցվել է անկում 6.8 տոկոսով։ Մարտին անկում է գրանցվել նաև արտահանման (12.6%) և ներմուծման (3.2%) ոլորտներում;
Նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից սկսած նվազում է։ Եթե հունվարին այն կազել էր 7.6 տոկոս, ապա հունվար– փետրվարին արդեն 7.4 տոկոս, իսկ հունվար–մարտին՝ 7.1 տոկոս։