Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ սահմանային կառույցներ

ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են  Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ 
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղալ են  մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ են ունեցել տեսնելու Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։