Նիկոլ Փաշինյանն ու Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։
«Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի հետ մասնակցում եմ Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Բելգիայի վարչապետը Երևան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։