Վենս. Մահացած 186 հազար ամերիկացիներ շարունակում են սննդի կտրոններ ստանալ

Ավելի քան 180 հազար մահացած ամերիկացիների շարունակում են տրամադրել սննդի կտրոններ։ Այդ մասին մայիսի 5-ին Այովայում արտադրական ձեռնարկությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մեզ մոտ 186 հազար մահացած մարդ սննդի կտրոններ է ստանում», — հայտարարել է Վենսը։

Նրա խոսքով՝ ևս 335 հազար ամերիկացի քաղաքացի ստանում է կրկնապատկված նպաստներ։ Փոխնախագահը նշել է, որ ճիշտ կլինի կտրոնները վերցնել մահացած մարդկանցից։