ACSES. Պետական բյուջեի ծախսերի կատարողականը 2021-2025 թթ․

ACSES վերլուծական կենտրոնն անդրադարձել է 201-2025թթ պետական բյուջեի ծախսերի կատարողականին: Համաձայն հրապարակման.
2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ՝ 11.8%-ով ավել, քան 2024 թվականին և 64.9%-ով ավել, քան 2021 թվականին իրականացված ծախսերը։
2023-2025 թվականներին պետբյուջեի նախնական պլանով նախատեսված և փաստացի կատարված ծախսերի միջև արձանագրվել են շեղումներ։ Մասնավորապես, 2023 թվականին ծախսերի կատարողականը կազմել է 98.3%, 2024 թվականին՝ 92.2%, իսկ 2025 թվականին՝ 96.0%։
Համաձայն նախնական պլանի՝ կառավարությունը նախատեսում էր 2025 թվականին ծախսերին հատկացնել շուրջ 3 տրիլիոն 442 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսել է են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ՝ ապահովելով պետբյուջեի նախնական պլանի 96.0%-ը, ինչը հիմնականում պայմանավորված է կառավարության պարտքի սպասարկման ծախսերի, կապիտալ ծախսերի և կենսաթոշակների գծով ծախսերի թերակատարմամբ (խնայողություններով)։