Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի»՝ մայիսի 11-15-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Մայիսի 11-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, իսկ 12-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։