Լիդիան Արմենիան գործարկել է ընկերության նոր պաշտոնական կայքը

«Լիդիան Արմենիան» ներկայացրել է ընկերության նոր պաշտոնական կայքը՝ www.lydianarmenia.com, որտեղ համապարփակ ներկայացված են ընկերության գործունեությունը, զարգացման տեսլականը, կորպորատիվ արժեքներն ու ընթացիկ ծրագրերը։

Ընկերությունից նշում են, որ նոր հարթակը նպատակ ունի առավել բաց և հասանելի ձևաչափով ներկայացնել «Լիդիան Արմենիայի» աշխատանքային մշակույթը, սկզբունքները, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և աշխատանքային անվտանգության ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները։

«Կայքը մեր ընկերության արժեքների, տեսլականի և մեր թիմի ու նրա ձեռքբերումների արտացոլումն է։ Այստեղ ներկայացված են մեր աշխատանքային մշակույթը, պատասխանատու հանքարդյունաբերության նկատմամբ մեր մոտեցումները, նորարարական լուծումները և աշխատանքային անվտանգության, բնապահպանության ու սոցիալական պատասխանատվության ոլորտներում միջազգային բարձր չափանիշներին համապատասխանության մեր հանձնառությունը»,- նշվում է ընկերության հաղորդագրությունում։