Տարեսկզբից մաքսատուրքի արտոնություն է ստացել 37 ծրագիր

 Հունվարի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 37 ներդրումային ծրագրի։ Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 341 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 1000 նոր աշխատատեղ։
Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից և ծրագրի մանրամասները ներկայացրել տեսանյութում։