ԿԲ այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումներին
Հայաստանի կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին։ Եթե հետաքրքրված եք մեր երկրի դրամաշրջանառության պատմությամբ, ցանկանում եք տեսնել անընդհատ համալրվող հուշադրամների շարքը և ծանոթանալ բացառիկ դրամագիտական արժեքներին, ապա սպասում ենք ձեզ մեր կենտրոնում։
- Մայիսի 16-ին, շաբաթ օրը, Կենտրոնական բանկի Երևանի այցելուների կենտրոնը բաց կլինի 11:00-ից մինչև 24:00։
- Մայիսի 18-ին, երկուշաբթի օրը, Կենտրոնական բանկի Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոնները կգործեն 11:00-ից մինչև 18:00։
Մուտքը, ինչպես միշտ, ազատ է և անվճար։ Եկե'ք միասին բացահայտենք մեր դրամի պատմությունն ու արժեքները։