Գերմանիան և Ֆրանսիան դեմ են ռուսներին Շենգենյան վիզաներից զրկելուն
Գերմանիան և Ֆրանսիան դեմ են ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրման լայն արգելքին։ Հայտնել է DPA գործակալությունը։ Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների հայտարարությունները պետք է ուշադիր ստուգվեն՝ անվտանգության հնարավոր սպառնալիքների համար։
Միևնույն ժամանակ, չպետք է թերագնահատել ժողովրդավարական երկրներում ապրելու անմիջական փորձի ազդեցությունը։ Սա հատկապես վերաբերում է գալիք սերունդներին։
Աղբյուրը՝ shabat.am