Սուբսիդավորում տավարաբուծությամբ զբաղվողներին

Տավարաբուծության աջակցության հերթական ծրագրով յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմելու է 15 000 դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ սուբսիդավորման ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք՝
2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են կովի անմշակ կաթի արտադրություն,
տնօրինում են 3-ից մինչև 20 գլուխ կով,
ունեն «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հաշվառված կենդանիներ,
ներգրավված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։
Ծրագրին մասնակցելու նպատակով` կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:
Դիմումին կից պետք է ներկայացնել
անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ :