Ուկրաինայից ավելի քան 1,2 մլն տոննա գյուղմթերք են արտահանել պարենային գործարքի շրջանակներում

Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) ավելի քան 121 տոննա պարենամթերքով բեռնված վեց նավերի թույլատրել է օգոստոսի 30-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս գալ Ստամբուլի պարենային գործարքի շրջանակներում:

Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը: «ՀՀԿ-ն հավանություն է տվել վեց նավերի դուրս գալուն, որոնք ընդհանուր առմամբ 121 հազար 451 տոննա հացահատիկ եւ այլ սննդամթերք են տեղափոխում սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՄԱԿ-ում ճշտել են, որ Seajoy (64 215 տոննա եգիպտացորեն) եւ Michalis (33 հազար տոննա եգիպտացորեն) նավերն ուղեւորվում են Իսպանիա, իսկ Simas-ը (15 հազար տոննա ցորեն) եւ Lady Zehma-ն (3 հազար տոննա եգիպտացորեն)՝ Իտալիա: Եվս երկու նավեր՝ Saffet Aga-ն եւ Afanasiy Matyushenko-ն, Թուրքիա կհասցնեն 3,2 հազար տոննա եգիպտացորեն եւ 3 հազար տոննա ցորեն:

Բացի դրանից, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից գնված 37,5 հազար տոննա ցորենով բեռնված Karteria նավը Յուժնի նավահանգստից դուրս է եկել օգոստոսի 30-ին: Այն մտադիր է ուղեւորվել Թուրքիա: Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկ, Օդեսա եւ Յուժնի) հացահատիկի դուրսբերման համար միջանցքի ստեղծման շուրջ:

Աղբյուրը՝   b24.am