Աղբաորսիչ սարքերի միջոցով Հրազդան գետից մեկ տարում հեռացվել է շուրջ 75 խմ կենցաղային աղբ

Երևանյան լճի աղտոտվածության նվազեցման նպատակով Հրազդան գետի վրա տեղադրված աղբաորսիչ սարքերի միջոցով մեկ տարվա ընթացքում գետից հեռացվել է շուրջ 75 խորանարդ մետր կենցաղային աղբ։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Աղբաորսիչ ցանցերը տեղադրվել են դեռևս նախորդ տարվանից՝ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների՝ Հրազդան գետի հունային հատվածներում։ Ծրագրի նպատակն է կանխել գետով տեղափոխվող թափոնների կուտակումը և նպաստել մայրաքաղաքի բնապահպանական միջավայրի բարելավմանը։

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը նաև տեսանյութ է հրապարակել: