Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով ՝ մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի  28-ի ցերեկը , 31-ի գիշերն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի  28-ի երեկոյան, 29-30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.5°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        5.9°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19°C