Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է Տավուշի մարզային վարչության անձնակազմի համալրման և կադրային հզորացման աշխատանքները։  Ծառայությունից հայտնում են՝ վարչությունում հերթափոխի տեսուչների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով օրերս կազմակերպվել են հերթական մրցութային քննությունները։
Բնության պահպանության առաջնագծում հերթապահություն իրականացնող ծառայողների ընտրությունը կատարվել է բազմակողմանի քննակարգի միջոցով. 
  • գնահատվել է բնապահպանական օրենսդրության հիմնարար դրույթների և սահմանված նորմերի տիրապետման մակարդակը,
  • մասնագիտական հանձնաժողովի կողմից դիտարկվել են թեկնածուների հաղորդակցման կարողությունները, սթրեսակայունությունը և արագ որոշումներ կայացնելու հմտությունները:
Խիստ և թափանցիկ ընտրությունը նպատակ ունի երաշխավորելու, որ ծառայության շարքերը համալրեն միայն այնպիսի կադրեր, ովքեր պատրաստ են բարձր պատասխանատվությամբ ապահովել մարզի բնական հարստության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։