Շատվան բնակավայրում ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները

Շատվան բնակավայրում ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Շատվանի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 642 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։
Նոր կրթահամալիրի կազմում կգործեն դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 սանի համար՝ ապահովված ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմաններով։
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։
Մանրամասն՝ տեսանյութում