Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական շուկան լքել է 3000 արտասահմանյան ընկերություն

2022 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում 3000 օտարերկրյա ընկերություններ լքել են ռուսական շուկան կամ դադարեցրել են իրենց գործունեությունը երկրում։ 

Նշվում է, որ մարտին 39 հազար մարդ եղել է պարապուրդում՝ նրանք աշխատավարձ են ստացել, բայց չեն աշխատել։

Հուլիսին նման 125,5 հազար մարդ է եղել։

Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում 527 արտասահմանյան ընկերություններ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։

FBK-ի իրավական առաջատար խորհրդական Անաստասիա Շաշկովան ասել է, որ արտասահմանյան ընկերությունները հեռանալիս ստիպում են աշխատակիցներին ինքնակամ հրաժարական տալ, նույնիսկ երբ նրանք չեն ցանկանում: Իրավապաշտպանի խոսքով, ձեռնարկությունը փակելու համար շատ ժամանակ և ռեսուրսներ են պահանջվում, ուստի գործատուները ճնշում են բանվորներին։

Աղբյուրը՝   panorama.am