Սպասվում են կարճատև անձրևներ

Հունիսի  2-6-ին առավելապես ցերեկային ժամերին hանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2- 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում hունիսի 2-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        37.6°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               4.3°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       20.7°C