Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցը վերակառուցվում է.տեսանյութ

​Մեծ թափով ընթանում են Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2026 թվականին:
Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ դպրոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 1.7 միլիարդ դրամ։ Արդյունքում կունենանք՝
​ 616 աշակերտի համար հարմարավետ ու անվտանգ դպրոցական շենք,
ֆուտբոլի և բասկետբոլի նոր, ժամանակակից մարզադաշտեր,
ամբողջությամբ կանաչապատ ու բարեկարգված տարածք։
​Որակյալ կրթական ենթակառուցվածքները մեր ապագայի ամենակարևոր ներդրումն են:
Մանրամասն՝ տեսանյութում