Լրագրողական մրցույթ. Հանքարդյունաբերություն 2026

 

Տնտեսական լրագրողների ակումբը,  Mining Armenia Forum  հիմնադրամը  և  Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հայտարարում են լրագրողական նյութերի ամենամյա մրցույթը։

Մրցույթի պայմանները

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագրություն, առցանց, սոցիալական մեդիա) և ժանրից (ռեպորտաժ, հատուկ հաղորդում, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, խմբագրական սյունակ, փաստագրական ֆիլմ, լուսանկարչական զեկույց, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն)։

Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ներկայացվող նյութերի քանակական սահմանափակում չկա:

Աշխատանքները պետք է վերաբերեն Հայաստանի հանքարդյունաբերության՝

  •  Դերին ու նշանակությանը
  • Խնդիրներին և մարտահրավերներին
  • Կայուն զարգացման (բնապահպանական, սոցիալական, անվտանգային, կառավարչական) խնդիրներին
  • Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
  • Ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը
  • Երկրաբանական աշխատանքներին
  • Իրավական կարգավորումներին
  • Իրական և հնարավոր վտանգներին

Մրցույթի չափորոշիչները

  • Նյութի ներկայացման տեխնիկական որակը․ կառուցվածքը, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործումը
  • Մասնագիտական չափանիշներ և էթիկա․ հավասարակշռություն, փաստերի ստուգում, ճշգրտություն, բազմակարծություն, նորարարություն, վերլուծական մոտեցում, տեղեկատվության նշանակություն

Մրցույթի վերջնաժամկետը

Մրցութային նյութերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։   

Մրցանակային անվանակարգերը

Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր: Յուրաքանչյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկական մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից: «Հատուկ մրցանակ» է նախատեսվում նաև ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար:

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել info@ejc.am, info@miningmetal.am հասցեներով։