Ճանաչողական այց դեպի Վրաստան․ կարող եք գրանցվել

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է նախնական գրանցում՝ դեպի Թբիլիսի (Վրաստան) նախատեսվող ճանաչողական այցին մասնակցելու համար։
 «Վրացական կողմի նախաձեռնությամբ 2026 թվականին կազմակերպում է ճանաչողական այց Թբիլիսի՝ հայկական արտագնա զբոսաշրջային օպերատորների և բլոգերների մասնակցությամբ։ Այցի նպատակն է ծանոթանալ Վրաստանի զբոսաշրջային առաջարկներին, հաստատել նոր գործընկերային կապեր և ընդլայնել երկկողմ համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում։
Մասնակիցների թվի սահմանափակ լինելու պատճառով իրականացվելու է ընտրություն՝ հաշվի առնելով նաև դիմորդների աշխատանքային փորձը վրացական զբոսաշրջային շուկայում։
Մասնակցության հաստատման և այցի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ընտրված մասնակիցներին՝ հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով։
Ուշադրություն․ խնդրում ենք հայտը լրացնել հայերեն և անգլերեն լեզուներով, քանի որ մասնակիցների ընտրությունն իրականացվելու է վրացական կողմի հետ համագործակցությամբ»,-ասված է կոմիտեի տարածած հայրարարության մեջ։ 
Գրանցման հղում