Կառավարությունը մտադիր է հողեր գնել Երևանում Իսակով–Արշակունյաց մայրուղին կառուցելու համար
ՀՀ կառավարությունը կսկսի Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև ընկած մայրուղու համար հող գնել: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես նշված է որոշման մեջ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ձեռք կբերվի 27 հողակտոր:
ՀՀ իշխանությունները կզբաղվեն մայրուղիների երթևեկությանը խանգարող շինություններով
Նոր մայրուղին կարագացնի երթևեկությունը Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններից դեպի քաղաքի հյուսիս–արևմտյան հատված (Աջափնյակ և Դավթաշեն), ինչպես նաև Արաբկիր վարչական շրջան: