«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակում կատարվել է շուրջ 13027 հա աշնանացան ցորենի ցանք

«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի համայնքների 3006 շահառուի կողմից 2026 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 13027 հա աշնանացան ցորենի ցանք, որի համար կտրամադրվի 1 մլրդ 42 մլն 160 հազար դրամի փոխհատուցում։
Այսօրվա դրությամբ գյուղացիական տնտեսություններին արդեն տրամադրվել է 860 մլն դրամ փոխհատուցում։ Նշված ծրագրի շրջանակներում մոնիթորինգի իրականացման համար համայնքներին ևս գումար կտրամադրվի՝ փոխհատուցվող գումարի 3% չափով։
Ախուրյանում ծրագրից կօգտվի 989 շահառու՝ 4275 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 342 մլն դրամ։
Արթիկում ծրագրից կօգտվի 970 շահառու՝ 3088 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 247 մլն 40 հազար դրամ։
Անիում ծրագրից կօգտվի 694 շահառու՝ 3387 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 270 մլն 960 հազար դրամ։
Աշոցքում՝ 138 շահառու՝ 380 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 30 մլն 400 հազար դրամ։
Ամասիայում՝ 215 շահառու՝ 1897 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 151 մլն 760 հազար դրամ։
Փոխհատուցման գումարն արդեն ստացել են Անի, Արթիկ և Ախուրյան համայնքների շահառուները, առաջիկա օրերին փոխհատուցում կստանան նաև Աշոցք և Ամասիա համայնքների շահառուները։