Թալինի վերակառուցված մանկապարտեզը գործարկվել է, այն արդեն ունի 100 սան

Թալինի վերակառուցված մանկապարտեզը գործարկվել է, այն արդեն ունի 100 սան: Սուբվենցիոն ծրագրով արդիականացված մանկապարտեզի բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի ժ/պ Արմեն Գրիգորյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր։
Արմեն Գրիգորյանն ու Տավրոս Սափեյանը հանդես են եկել շնորհավորական ուղերձով և մանկապարտեզի գործունեությանը մաղթել անխափան երթ։
Նշենք, որ մանկապարտեզն ունի ժամանակակից ենթակառուցվածքներ, ընդարձակ բակ, խաղահրապարակներ, լողավազան, հարմարավետ կահավորված և լուսավոր սենյակներ։
Մանկապարտեզի վերակառուցման ծրագրի արժեքը շուրջ 350 մլն դրամ է, որի 70%֊ը տրամադրել է ՀՀ Կառավարությունը։
Մանկապարտեզն ունի մսուր և ավագ խմբեր, ամենափոքր սաները 1,5 տարեկան են։
Նշենք, որ այս պահին սաների թիվը 100 է, սակայն այն կարող է ընդունել մինչև 130 երեխայի։