Զբոսաշրջային այցերի ռեկորդային արդյունք է գրանցվել 2026 թվականի հունվար–մայիսին
Հայաստան զբոսաշրջային այցերի ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն։