2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 3․7%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 7․2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 8․6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 1․1%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 4%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.8%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.1%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3․9%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 2․6%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. մայիսին 2025թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ 2026թ. ապրիլի համեմատ՝ 2.3% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. մայիսին 2025թ մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.1%-ով, իսկ 2026թ. ապրիլի համեմատ ՝0.5%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. մայիսին 2025թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.7%-ով, իսկ 2026թ. ապրիլի համեմատ՝ 0.2%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.8% և 1.5% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):