Արմավիր համայնքում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ

Արմավիր համայնքում   սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման լայնածավալ աշխատանքներ՝ ներառյալ խմելու ջրի ցանցերի ամբողջական փոխարինում, ճանապարհների հիմնանորոգում և նոր մանկապարտեզների կառուցում։ Միայն ջրագծերի արդիականացման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 314 միլիոն դրամ, իսկ ճանապարհաշինության և ասֆալտապատման ծրագրերի ընդհանուր ծավալը հասնում է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամի։

Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ մանրամասներ ներկայացնելով տեսանյութում: