Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հունիսի 8-ին՝ կեսօրից հետո, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում  hունիսի  8-ի երեկոյան, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։