Աշխարհի խոշորագույն ծաղկի աճուրդը կբացվի Հայաստանի համար
Աշխարհի խոշորագույն ծաղկի աճուրդը` նիդեռլանդական Royal FloraHolland-ը կբացվի հայաստանյան արտադրողների համար։ Այդ մասին իր X սոցիալական ցանցում գրել է Նիդեռլանդերի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
Ըստ նրա, Նիդեռլանդները սատարում են ԵՄ–ի` 50 մլն եվրո աջակցության փաթեթին, որի մասին օրերս հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ի հետևանք դրա, Royal FloraHolland-ը բացում է իր առևտրի հարթակը Հայաստանի ծաղիկ աճեցնողների համար` կապելով նրանց գնորդների հետ` Եվրոպայում և այնտեղից դուրս», – գրել է Բերենդսենը։
Հիշեցնենք, որ նախորդիվ Ռուսաստանի գյուղմթերքի վերահսկողության դաշնային գործակալությունը (Россельхознрадзор) աստիճանաբար սահմանափակել է Հայաստանից գրեթե բոլոր գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը. նախ` ծաղկի, ջերմոցային բանջարեղենի ու ելակի, ապա` այլ թարմ բանջարեղենի ու մրգերի համար։