Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից իրականացվամ հարվածների: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը X սոցիալական ցանցում երկուշաբթի՝ հունիսի 8-ի առավոտյան: Հայտարարության մեջ չեն նշվել կոնկրետ թիրախները:
Նախորդ երեկոյան Իսրայելը հայտնեց Իրանից հրթիռային հարվածի մասին:  The Times of Israel-ի տվյալով՝ բակչությանը կոչ էր արվել ապաստան գտնել անվտանգ շենքերում, իսկ Իսրայելի դպրոցներում դասերը չեղարկվել էին:
Թեհրանը հարձակումը որակել էր «զգուշացում»՝ այդ օրը ավելի վաղ Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախին Իսրայելի կողմից հարված հասցնելուց հետո:Կան տվյալներ Իրանի կողմից հարևան երկրների ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին։