Standard Chartered-ը ԱԲ-ի ներդրման ֆոնին կկրճատի 7800 աշխատատեղ
Standard Chartered-ը նախատեսում է կրճատել շուրջ 7800 աշխատատեղ՝ արհեստական բանականությունն իր գործընթացներում ակտիվորեն ներդնելու ֆոնին։ Կրճատումները հիմնականում կվերաբերեն բեք օֆիսային թիմերին և կիրականացվեն առաջիկա չորս տարիների ընթացքում։
Դրանք կիրականացվեն Չեննայ, Բանգալոր, Կուալա Լումպուր և Վարշավա քաղաքներում աշխատող թիմերում։ Բանկը ներկայումս ունի ավելի քան 52,000 բեք օֆիսային աշխատակից, ինչը նշանակում է, որ նախատեսվող կրճատումները կկազմեն այդ հաստիքների մոտ 15%-ը։
Գլխավոր գործադիր տնօրեն Բիլ Ուինթերսի խոսքով՝ այս փոփոխությունները սովորական ծախսերի կրճատումներ չեն, այլ բանկի տեխնոլոգիական լայնածավալ վերափոխման ռազմավարության մի մասն են։
Նա նշել է, որ արհեստական բանականությունը կօգնի ավտոմատացնել ամենօրյա կրկնվող աշխատանքները, իսկ աշխատակիցների մի մասը կվերապատրաստվի ընկերությունում նոր պաշտոնների համար։
Ուինթերսը ընդգծել է, որ բանկը ձեռքով կատարվող ցածրարժեք աշխատանքները փոխարինում է տեխնոլոգիայում և ԱԲ համակարգերում ներդրումներով, իսկ ԱԲ-ն դիտարկում է որպես բանկի ապագա գործունեության հիմնական շարժիչ ուժ։