Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը՝ 1.3կմ երկարությամբ։

Կապալառու կազմակերպությունն այժմ կատարում է հողային աշխատանքներ, կառուցում է մայթեր, տեղադրում է ջրահեռացման վաքեր։

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանը, ավարտը նախատեսված է մինչև տարվա վերջ։