ԵՄ- Հայաստան ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար քվեարկելու առիթով։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին` արդյունքների կապակցությամբ։ Դուք կարող եք հպարտանալ ձեր դերով Հայաստանի դիմակայության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։

Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի ու թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար»,- գրել է Կոշտան Իքսի իր էջում։