Դրամաշնորհային մրցույթ «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» (EU4Dialogue - Phase II) ծրագրի շրջանակում

ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» (EU4Dialogue - Phase II) ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում հակամարտությունից տուժած և սահմանամերձ համայնքներում տեղական նախաձեռնություններին՝ ուղղված կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության ամրապնդմանը, համայնքային դիմակայունության բարձրացմանը և սոցիալական համախմբմանը։
Դրամաշնորհային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված, տեղական մակարդակում ներկայություն ապահովող, չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունները։
Դրամաշնորհի չափը յուրաքանչյուր ծրագրի համար կազմում է 23,000–90,000 ԱՄՆ դոլար, իսկ իրականացման առավելագույն ժամկետը՝ 16 ամիս։ Հայտերը պետք է ներկայացվեն՝ առաջնորդվելով կից ներկայացվող Առաջարկների ներկայացման հրավերի պայմաններով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 03-ը, ժամը 18։00:
Մանրամասն՝  https://procurement-notices.undp.org/view_notice.cfm...