2025-ին 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

2014-2021 թվականներին տարեկան միջինում քաղաքացիության շնորհումների դիմումների թիվը մոտավորապես 10 հազար էր: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով այն, թե ինչ տեմպերով է այդ թիվը և առհասարակ ՀՀ քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունն աճել հետագա տարիներին:

«2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25,515 անձ, 2023-ին՝ 19,185, 2024-ին՝ 21,437: 2025 թվականին պատմական ռեկորդ է. 32,891 դիմում ենք ունեցել քաղաքացիություն ստանալու համար, և ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի»,- ասաց նա: