Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ

Եթե ռմբակոծությունները շարունակվեն ևս մի քանի շաբաթ, Իրանին ոչինչ չի մնա անելու, սակայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կփակվի ամիսներով, և շատ մարդիկ կմահանան. ես դա չեմ ուզում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա հավելել է, որ դրա փոխարեն Իրանի հետ կունենա ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի արդյունավետ կլինի, քան այդ ռմբակոծությունները: Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ տարաձայնություն չի տեսնում և կարծում է, որ կողմերը շատ մոտ են լավ, ուժեղ և համապարփակ գործարքի կնքմանը: 

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ չի խնդրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հրաժարվել Իրանին հարված հասցնելուց, բայց ցանկություն է հայտնել, որ նրանք հնարավորինս շուտ կանգ առնեն, և Իրանն ու Իսրայելը մեկ շաբաթով կդադարեցնեն հարվածները: