Կարճատև անձրևներ՝ հանրապետության առանձին շրջաններում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։  Հունիսի 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Քամին` հարավարևմտյ ն` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում  հունիսի  11-12-ի և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։  Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    35.2°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        8.5°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    21.4°C