ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար՝ հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը։
«Տարածաշրջանում անկայուն իրավիճակի պատճառով Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակ բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար, և ամբողջ  երթևեկությունը կսահմանափակվի», - ասվում է հայտարարության մեջ
Իրանի զինված ուժերը նշել են, որ որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների «հանցավոր գործողությունների», մասնավորապես՝ «Հորմոզգան նահանգի որոշ հարավային շրջանների վրա հարձակման» համատեքստում։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հարվածել էին Իրանում գտնվող թիրախներին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր «զանգվածային հարվածի» մասին։
Հունիսի 9-ին ևս Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցրել Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռի խոցմանը: «Նյու Յորք Թայմս»-ը նշել է, որ սա Apache-ի առաջին կորուստն էր հակամարտության սկսվելուց ի վեր: