Կոմիտաս 35/2 հասցեում գործող «Արաբկիր» սպասարկման գրասենյակը չի գործի
Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 30-ի «ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 255-Լ որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման մեջ, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 1-ից մայրաքաղաքում կգործեն Կադաստրի կոմիտեի երկու խորհրդատվական կենտրոններ՝
«Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն»՝ Մանանդյան 33 հասցեում,
Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն՝ Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից):
Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռում ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։