Reuters․ ԱՄՆ-ն դարձել է աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը

ԱՄՆ-ը դարձել է աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը, հայտնում է Reuters գործակալությունը։

«Միացյալ Նահանգները դարձել են նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը՝ շրջելով երկարամյա կարգը, որը երկար ժամանակ գտնվել է Սաուդյան Արաբիայի գերիշխանության ներքո։ Այս փոփոխությունն ուժեղացնում է ամերիկյան ընկերությունների վերահսկողությունը էներգետիկ շուկաների նկատմամբ, քանի որ Վաշինգտոնի պատերազմը Իրանի դեմ փոխում է էներգակիրների համաշխարհային առևտուրը», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ կախված է եղել մերձավորարևելյան նավթից։ 1973 թվականին երկիրը տուժել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նավթային էմբարգոյից, որը սահմանվել էր ի պատասխան Իսրայելին Միացյալ Նահանգների աջակցության։

«Ըստ նավերի տեղաշարժին հետևող Vortexa ծառայության տվյալների՝ մայիսին ԱՄՆ-ից նավթի և վառելիքի արտահանումը աճել է մոտավորապես մինչև օրական 10,5 մլն բարել՝ արդյունահանման բարձր ծավալների և ռազմավարական պաշարների ազատման շնորհիվ, ինչը ԱՄՆ-ին դարձրեց աշխարհի խոշորագույն արտահանողը անընդմեջ երրորդ ամիսը», — նշվում է նյութում։