Երևանում ընթանում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հունիսի 12-ին Երևանում ընթանում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։ Համապատասխան զեկույցներով պետք է հանդես գան շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մարզպետները։