Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով. Լևոն Ազիզյան

Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով:

Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով»,- նշել է նա: