Հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո կլինեն հորդառատ անձրևներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ հունիսի  15-ին կեսօրից հետո հանրապետության առանձին հատվածներում  կլինեն  հորդառատ անձրևներ։ Հունիսի 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-19-ի առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար  կբարձրանա 4-5 աստիճանով։

Հունիսի 15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 16-ի և 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։